
Ուղղությունները։
Բիզնես, IT (Information Technologies) և Business English
Հանձնաժողովը բաղկացած է լինելու։ գործարարներից, դասընթացավարներից, կազմակերպիչ ընկերությունների ներկայացուցիչներից և միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։
Կրթաթոշակ։
Հարցազրույցի արդյունքում տրամադրվելու է մինչև 50% կրթաթոշակ՝ առաջադիմությամբ, կամ սոց․ պայմաններից ելնելով (անապահով ընտանիք, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիք և այլն)։
Հաշվի են առնվելու։ մասնակիցների մտածելակերպը, պատկերացումները, դրսևորումը հարցազրույցի ժամանակ
Հարցազրույցը անց է կացվելու օբյեկտիվ չափանիշներով՝ համապատասխան հարցաթերթի հիման վրա։
Ուշադրություն։ կույր գրանցման արժեքը գործում է մինչև նոյեմբերի 1-ը գրանցվելու և 20% կանխավճար կատարելու դեպքում։ Քանի որ կույր գրանցումով հասանելի է ընդամենը 20 տեղ, խնդրում ենք կանխավճարը կատարել գրանցվելուց 2 շաբաթվա ընթացքում բայց ոչ ուշ, քան հոկտեմբերի 30-ը։ Կանխավճարը նշված ժամկետում չկատարելու դեպքում ամրագրումը ցավոք չեղարկվում է։
Արդյունքում տրամադրվում է։ Slice Consulting ընկերության Slice Academy մասնակցության սերտիֆիկատ։ Լավագույնները նաև ստանում են մեր ընկերությունում, կամ գործընկերների մոտ պրակտիկա անցնելու հնարավորություն։